19-ամյա վարորդը Mazda-ով Ծերեթելիի խաչմերուկում տապալել է ծառն ու կիսակողաշրջված հայտնվել ուսումնական կենտրոնի սանդուղքների վրա. shamshyan.com


12:01 , 10 դեկտեմբեր, 2021

Shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 19-ամյա Արմեն Անդրեասյանը իր վարած Mazda մակնիշի ավտոմեքենայով ժողովրդին հայտնի Ծերեթելիի խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել  ծառին, արմատից կոտրել այն, ապա առաջ ընթանալով՝ հայտնվել «Բռավո» ուսումնական կենտրոնի մուտիք մոտ, կոտրելով ցուցանակն ու գովազդային վահանակը և կիսակողաշրջված վիճակում հայտնվել նկուղ տանող սանդուղքների վրա:

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: