«Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Հայաստանը գլխավորում է առցանց քվեարկությունը


10:07 , 9 դեկտեմբեր, 2021

Lurer.com-ը գրում է.

«Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթի պաշտոնական կայքն առցանց քվեարկություն է կազմակերպել, որում Հայաստանի պատվիրակ Մալենան առաջատար է։

Ըստ կայքի քվեարկության տվյալների Հայաստանի պատվիրակության մրցութային երգն այս պահին հավաքել է 3309 ձայն՝ գլխավորելով երգերի ցուցակը։ Երկրորդ տեղում Վրաստանն է, երրորդը՝ Ֆրանսիան է։

Նշենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի մրցույթում Հայաստանի կներկայացնի 14-ամյա Մալենան՝ «Քամի-քամի» երգով։