Եթե տենց հոխորտալ գիտես ու «դուխ» ունես ,գնա Ադրբեջանի ղեկավարի վրա հոխորտա


19:54 , 8 դեկտեմբեր, 2021

Կապիտուլյանտ,հերիք է Սերժ Սսրգսյանին մեջբերես։
Սերժ Սարգսյանի օրոք մենք հաղթել ենք Ադրբեջանին։
Սերժ Սարգսյանի օրոք Շուշին ու Հադրութը հայկական էին։
Սերժ Սարգսյանի օրոք Ալիեւը բողոքում էր,որ իրեն ճնշում են ճանաչելու Արցախի անկախությունը։
Սերժ Սարգսյանն ասել է՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում եւ իր օրոք Արցախը հայկական էր ամբողջությամբ։
Իսկ դու ասել ես՝Ալիեւը կիրթ է եւ կառուցողական ,ինչպես նաեւ ՝Արցախը Հայաստան է ու վերջ,բայց Արցախի մեծ մասը ստորագրությամբ տվեցիր «կառուցողական» գործընկերոջդ։
Դու էիր հոխորտում՝ ինչ պետք է,դա էլ կբանակցեմ։
Տեսանք քո բանակցածը՝կապիտուլյացիա։
Սերժ Սարգսյանը Եռատոնի,իսկ դու՝ էրատո ջոկատի խորհրդանիշ է։
Եվ վերջում,եթե տենց հոխորտալ գիտես ու «դուխ» ունես ,գնա Ադրբեջանի ղեկավարի վրա հոխորտա։
Չնայած ումից ինչ եմ պահանջում…