ՀՀ ՊՆ-ն ապատեղեկատվություն է համարում ՀՀ ԶՈՒ կողմից ադրբեջանական դիրքերի գնդակոծման մասին Բաքվի հաղորդագրությունը


18:35 , 8 դեկտեմբեր, 2021

Armenpress.am-ը գրում է․

Ադրբեջանի պաշտպանության նախարարության դեկտեմբերի 8-ին տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ ՀՀ զինված ուժերը գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական ԶՈՒ մարտական դիրքերը՝ ապատեղեկատվություն է։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

«Հայկական կողմը ադրբեջանական ԶՈՒ ուղղությամբ կրակ չի բացել»,- ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ։