Տպավորություն կա, որ երկրում ոչինչ տեղի չի ունեցել՝ պատերազմ, տարածքային, մարդկային հսկայական կորուստներ, կարճ ասած՝ աղետ


19:18 , 8 դեկտեմբեր, 2021

Խորհրդարանում անդրադարձել եմ 2022 թվականի բյուջեի անվտանգությանը վերաբերող հատվածին։
Միանգամից արձանագրենք, որ ռազմական բյուջեում արտացոլված չէ Զինված ուժերի բարեփոխումների հայեցակարգը, սահմանված չէ բանակի վերականգնման և արդիականացման սկզբունքներն ու առաջնահերթությունները։
Տպավորություն կա, որ երկրում ոչինչ տեղի չի ունեցել՝ պատերազմ, տարածքային, մարդկային հսկայական կորուստներ, կարճ ասած՝ աղետ։
Տարածաշրջանում առկա հին ու նոր սպառնալիքները չեզոքացնելու, անվտանգության համակարգը վերանայելու և երկիրը նոր փորձություններից զերծ պահելուն ուղղված որևէ լուրջ միջոցառում չկա։