Ճապոնիայում վթարային վայրԷջք Է կատարել ինքնապաշտպանության ուժերի F-35 կործանիչը


11:28 , 8 դեկտեմբեր, 2021

Armenpress.am-ը գրում է․

Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի F-35 կործանիչը վթարային վայրԷջք Է կատարել երկրի Հոկայդո հյուսիսային կղզում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է NHK հեռուստաալիքը:

Նշվում Է, որ F-35 կործանիչը, որը կցագրված Է Միսավայի ինքնապաշտպանության ռազմաօդային ուժերի բազային, վթարային վայրԷջք Է կատարել «Հակոդատե» օդանավակայանում. ակնհայտ վնասվածքներ կորպուսի վրա չկան: Հեռուստաալիքի հաղորդագրության համաձայն, օդաչուի կյանքին եւ առողջությանը ոչինչ չի սպառնում, նա խուսափել Է վնասվածքներից: Միջադեպի պատճառները պարզվում են: Ժամանակավորապես փակվել Է օդանավակայանի թռիչքա-վայրԷջքային գոտին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: