ԱՄՆ-ը և Եվրամիությունը կարող են ռուբլու փոխանակման սահմանափակումներ մտցնել. Bloomberg


00:23 , 8 դեկտեմբեր, 2021

ԱՄՆ-ը եւ Եվրոպական Միությունը քննարկում են Ռուսաստանի խոշորագույն բանկերի եւ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի դեմ ուղղված պատժամիջոցները: Այդ մասին  հաղորդել էBloomberg գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրների:

Սահմանափակումները, ինչպես ասվում է, պատրաստվում են ի դեպս Ուկրաինայի վրա Ռուսաստանի «ներխուժման» (ավելի վաղ այդ մասին հաղորդել էր CNN հեռուստաալիքը): Մասնավորապես, հնարավոր է ռուբլու՝ դոլարի, եվրոյի կամ բրիտանական ֆունտի փոխարկման արգելափակումը:

Առավել նշանակալից միջոց են համարում SWIFT միջազգային վճարային համակարգից Մոսկվայի անջատումը, բայց, Bloomberg-ի աղբյուրնոերի խոսքով, «դա հարված կհասցնի հասարակ քաղաքացիներին»: Ինչպես կարծում են գործակալության զրուցակիցները, պատժամիջոցների հարցը ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կարող է շոշափել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ դեկտեմբերի 7-ին նշանակված բանակցությունների ժամանակ, հաղորդել էՌԻԱ Նովոստին: