Նախկինում դուք ունեիք Հայրենիք, անվտանգություն, կայունություն և ազգային արժանապատվություն


22:41 , 7 դեկտեմբեր, 2021

Երբեք չհամեմատեք ներկա որևէ բան՝ նախկինում եղածի հետ։ Դրանով ոչ միայն վիրավորում եք նախկիներին, այլ նաև մահացու մեղք եք գործում Ձեր խղճի և Աստծո առաջ։ Նախկինում դուք ունեիք Հայրենիք, անվտանգություն, կայունություն և ազգային արժանապատվություն։ Այսինքն՝ Մարդ էիք, ինքնիշխան պետության պաշտպանված քաղաքացի։
Իսկ այսօր ի՞նչ ունեք, և ի՞նչն եք ինչի հետ համեմատում։
Մի համեմատեք ու մի համեմատվեք նախկինի հետ։ Դուք այդ իրավունքը չեք վաստակել, դեռ շատ փոքր եք ու անարժան։