Սիմոնյան Ալենի ասելիքը գերիների վերաբերյալ՝ իշխանականների յուրահատուկ մտածողության ամբողջությունն է


15:32 , 7 դեկտեմբեր, 2021
Սիմոնյան Ալենի ասելիքը գերիների վերաբերյալ՝ իշխանականների յուրահատուկ մտածողության ամբողջությունն է, թե ինչ վերաբերմունք ունեն իրենք բանակի, զինվորի, ողջի ու մեռածի նկատմամբ։
Ինքնաթիռի պայթեցման վերաբերյալ պատմած բլոքբասթեռի փոխարեն պետք է ուղղակի իմանալ, թե իսրայելական բանակում զինվորի կյանքն ոնց է գնահատվում, ինչ վերաբերմունք կա զինվորի ծառայության նկատմամբ պետական և հասարակական մակարդակով, որն է իրական իսրայելական ազգ-բանակը․․․
Իսրայելում զինվորականները գիտեն, որ իրենց հետևում պետություն կա կանգնած, իսկ մեր մոտ ամեն ինչ գլխիվայր է․ «վերևներում» զինվորականի արժանապատվությունն ամեն րոպե ոտնահարող մեծաբերաններն են իշխում․․․