Ուզբեկստանի առևտրի կենտրոններից մեկում պայթյուն է տեղի ունեցել


14:57 , 7 դեկտեմբեր, 2021

Armenpress.am-ը գրում է․ 

Պայթյուն եւ դրա հարուցած հրդեհ Է տեղի ունեցել Ուզբեկստանի Սուրխանդարյայի մարզի Դենաու քաղաքի առեւտրի կենտրոնում, տուժել Է ինը մարդ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 7-ին այդ մասին հայտնել Է հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) մամուլի կենտրոնը:

«Արտակարգ պատահարը տեղի Է ունեցել դեկտեմբերի 7-ին 03:57-ին (Երեւանի ժամանակով 02:57-ին) երկհարկանի առեւտրի կենտրոնում, դրա հետեւանքով քանդվել են շենքի պատերը: Վայր ժամանած հրշեջ անձնակազմերը 04:25-ին (Երեւանի ժամանակով 03:25-ին) մարել են պայթյունից հետո առաջացած հրդեհը»,- ասված Է հաղորդագրության մեջ: «Պայթյունի հետեւանքով տուժել Է ինը մարդ, նրանց բոլորին տեղափոխել են քաղաքային հիվանդանոց»,- ճշտել են ԱԻՆ-ում: Սկսվել Է պատահարի պատճառների հետաքննություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: