Երեկ ՏԻՄ ընտրությունները ավարտվեցին, այսօր Ալիևը հերթական պահանջը դրեց Նիկոլի առաջ` հստակ օր ասել, թե երբ է բացելու Սյունիքի «միջանցքը»


09:23 , 7 դեկտեմբեր, 2021
Երեկ ՏԻՄ ընտրությունները ավարտվեցին, այսօր Ալիևը հերթական պահանջը դրեց Նիկոլի առաջ` հստակ օր ասել, թե երբ է վերջինը բացելու Սյունիքի «միջանցքը»։ Ալիևը նաև սպառնաց Հայաստանի ընդդիմությանը, որ հանկարծ չփորձենք Նիկոլին հեռացնել, թե չէ նորից պատերազմ կսկսի։
Արձանագրենք, որ Ալիևը անում է ամեն բան, որպեսզի ընտրություններին Նիկոլը իշխանությունը պահի, իսկ դրանից անմիջապես հետո իր ակնկալածն է պահանջում նույն Նիկոլից։ Այդպես եղավ նաև ԱԺ ընտրությունների ժամանակահատվածում։
Դե որ Հայաստանի ընդդիմությանն էլ Նիկոլն ու Ալիևը պասերով են սպառնում` ակնհայտ է։
Ալիևի սպառնալիքներին Հայաստանի ընդդիմությունը կպատասխանի մի քանի ամիս անց, երբ կվերցնի իշխանությունը, իսկ այդ ժամանակ Ալիևը կվերհիշի իրենց «հին տները»։
#նիկոլիզմն_ավարտվում_է