«Չեմ կարող ասել, որ ձյուն գա՝ ինչ խնդիրներ կլինեն․ հուսանք՝ մինչև ձյան գալն այդ ճանապարհը մեզ ավելի հասանելի կլինի». Սրաշենի վարչական ղեկավար


20:33 , 6 դեկտեմբեր, 2021

168.am-ը գրում է․

Սյունիքի մարզի բազմաթիվ գյուղեր այսօր անվտանգային խնդիրներին զուգահեռ՝ ունեն նաև ճանապարհների խնդիրներ՝ պայմանավորված այլընտրանքային ճանապարհների հետ։ Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում և Կապան-Ճակատեն հատվածում թշնամու կողմից մաքսակետեր դնելուց հետո այդ ճանապարհները փակվեցին հարակից գյուղերի բնակիչների համար, նրանք ստիպված սկսեցին օգտվել այլընտրանքային ճանապարհներից, որոնք երթևեկելի են միայն ամենագնացների համար։ Ըստ սյունեցիների, ձմռանն այդ ճանապարհները դժվարանցանելի են դառնալու նաև ամենագնացների համար։

168.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզի Սրաշեն գյուղի վարչական ղեկավար Անահիտ Բաղդասարյանն ասաց, որ այսօր սրաշենցիները մարզկենտրոն են հասնում միայն ամենագնացներով՝ «Նիվա» և «Վիլիս» մակնիշի ավտոմեքենաներով։