«Սպուտնիկ» պատվաստանյութի 2 դեղաչափը ստանալուց 6 ամիս անց քաղաքացիները կստանան «Սպուտնիկ Լայթ»-ի խթանիչ դեղաչափը. պետությունը կգնի պատվաստանյութը, քաղաքացիները այն կստանան անվճար. Ավանեսյան


19:11 , 6 դեկտեմբեր, 2021

Tert.am-ը գրում է․

Դեկտեմբերի 6-ին Հայաստանի դեղարդյունաբերության առաջատար «ԼԻԿՎՈՐ» ընկերությունում կայացել է  Հայաստանի Հանրապետությունում «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտադրության մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսը։  Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Ասուլիսի բանախոսներն էին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և  «ԼԻԿՎՈՐ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Մաթևոսյանը։ Նախքան ասուլիսը նախարարները ընկերության տնօրենի հետ միասին շրջայց են կատարել և ծանոթացել ընկերության արտադրական պրոցեսներին ու հզորություններին։

Ասուլիսի մեկնարկին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է․ «Մենք բավականին երկար ճանապարհ ենք անցել դեղարդյունաբերության ոլորտում որակի ամենաբարձր չափանիշներին համապատասխանող «ԼԻԿՎՈՐ» հայկական ընկերության և մեր ռուս գործընկերների հետ, որպեսզի այսօր ունենանք Հայաստանում արտադրված, որակի բոլոր չափանիշներին համապատասխանող պատրաստի արտադրանք, որը պատրաստ է մտնել շուկա։ Այժմ նաև բանակցություններ են ընթանում արտահանման հնարավոր ուղղությունների հստակեցման շուրջ»։ Նա հավելել է, որ նախորդ շաբաթ Կառավարության հնգամյա ծրագրում հրապարակվել է արդյունաբերության հինգ գերակա ոլորտների ցանկը, որոնցից մեկը դեղագործությունն է։ Նա ընդգծել է, որ նախարարության գործունեության կիզակետում լինելու է դեղագործական ոլորտի զարգացումը՝ նման դեղագործական ընկերությունների հետ խորը համագործակցության շնորհիվ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ