2019 թվականին այսօրը, Բրատիսլավայի հայտնի հանդիպումից առաջ, Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրեց Արցախ՝ խաղաղ պայմաններում մուղամ լսելու


18:02 , 4 դեկտեմբեր, 2021

2019 թվականին այսօրը Բրատիսլավայի հայտնի հանդիպումից առաջ Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրեց Արցախ խաղաղ պայմաններում մուղամ լսելու:
Խաղաղասիրություն ներկայացվող բեմականացումը ավարտվեց լայնամասշտաբ պատերազմով,ինչը խլեց հազարավոր հայ երիտասարդների կյանք,ինչի արդյունքում մենք կորցրեցինք Արցախի 80%,Շուշին,Հադրութը,այդ հայտարարության ողբերգության մակարդակը այնժամանակ շատերը չէին հասկանում և կրկին իրենց շլանգի տեղ դրած փորձում էին մեզ համոզել,որ եկել է նոր Հայաստանը և թուրքի հետ խաղաղությունը,իբր պատերազմը նախկիններն էին բերել և հիմա թուրքը էն հին թուրքը չի...
«Նա կարող է լինել մեր հյուրը: Հայ ժողովուրդը, արցախցիները գիտեն՝ ինչպես ընդունել հյուրին, ինչպես հարգել հյուրին, հյուրընկալության կանոններից է նաև հյուրին պատվել իր երաժշտությամբ, մենք կարող ենք ապահովել մուղամ, կարող ենք իրականացնել նրա երազանքը: Նա կարող է լինել մեր հյուրը և Ղարաբաղում լսել իր սիրելի մուղամը»,- ասում էր Աննա Հակոբյանը
Դե ին՞չ կարելի է այստեղ ասել,հրավիրվող կողմը այսօր հանգիստ իր մուղամը լսում է և արդեն ոչ թե հյուրի այլ տանտիրուհու կարգավիճակով:«Հանուն ոչնչի» լոզունգն էլ դարձավ դառը իրականություն: