Թևանյան-Ալիև գոտեմարտը՝ 2021 թվականի ամենադիտված գոտեմարտների թվում (Video)


16:18 , 4 դեկտեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է.

Այս տարի Բուդապեշտում տեղի ունեցած ազատ ոճի ընմբշամարտի Եվրոպայի առաջնության 65 կգ քաշայինների պայքարում Վազգեն Թևանյան-Հաջի Ալիև գոտեմարտը 2021 թվականի ամենաշատ դիտված գոտեմարտներից մեկն է։

Ինչպես տեղեկացնում է ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Թևանյան-Ալիև գոտեմարտն ունեցել է 226 հազար դիտում։