Մեր Երկիրը հզոր ու հաղթող էր, որովհետև լինելով ՆԵՐԿԱՆ, հարգում էին իրենց ԱՆՑՅԱԼԸ


23:17 , 3 դեկտեմբեր, 2021

Մտածող հայե՜ր, արեք այն, ինչը մոլորյալ հային հնարավորություն կտա հասկանալ, թե ինչու և ինչպես այս անհայրենիքներին հաջողվեց հասնել իշխանության և մեր երկիրը դարձնել այսպիսին... Մարդկանց հետ խոսեք ձեր հարկի տակ, ձեր շքամուտքում, ձեր բակում, ձեր գյուղում ու քաղաքում.. Խոսեք և հասկացրեք, որ այն, ինչ տեղի է ունենում 2018-ից առայսօր և, ամենաթարմը՝ ինչ այսօր Արցախի Ճարտար գյուղի վարչական տարածքում թշնամին կատարեց հայ շինականի հետ,, ոչ այլ ինչ է, քան նիկոլի մոգոնած «խաղաղության դարաշրջանի» հակահայ քաղաքականուևթյան արդյունք... Մարդկանց հետ խոսեք և հիշեցնելով համոզեք, որ երբ մենք չունեինք «նախկինների» ու «ներկաների», «սևերի» ու «սպիտակների» արհեստական բաժանում, մեր Երկիրը հզոր ու հաղթող էր, և... այդ հաղթանակների ակունքում կանգնած էին այս լուսանկարում պատկերված նվիրյալներն ու նրանց նման հազարավորները... Հայորդիներ, ովքեր լինելով տարբեր տարիքի և կրելով զինվորական տարբեր համազգեստներ (քանի որ միանման կրելու հնարավորություն դեռևս չկար), ունեին մեկ նպատատակ, այն է՝ արժանապատվորեն պայքարել ու հաղթել ... Եվ ՀԱՂԹԵՑԻՆ... ՀԱՂԹԵՑԻՆ, որովհետև լինելով ՆԵՐԿԱՆ, հարգում էին իրենց ԱՆՑՅԱԼԸ...

May be an image of 5 people, people standing and outdoors