Եմենում 7200 զույգի մասնակցությամբ զանգվածային պսակադրություն է տեղի ունեցել


23:15 , 3 դեկտեմբեր, 2021
Հազարավոր փեսացուներ հավաքվել են Եմենի Սաանայում գտնվող Ալ Սալեհ մզկիթի մոտ՝ մասնակցելու երկրի պատմության մեջ ամենամեծ զանգվածային հարսանիքին:

Ինչպես նշում է Iran Press-ը, նրանք կրել են տարազներ ու պարել ավանդական պարեր:  Հավաքվածներին դիմել է հութիական «Անսարուլլահ» շարժման առաջնորդ Աբդուլ Մալիք ալ Հութին։

«Այսօր մենք, առաջին հերթին, շնորհավորում ենք մեզ և բոլոր փեսացուներին և Եմենի ժողովրդին՝ այս մեծ և օրհնված սոցիալական առիթի՝ հավաքական հարսանիքի կապակցությամբ, որը մինչ այժմ ամենամեծն ու զանգվածայինն է՝ 7200 փեսացուով և հարսնացուով», - ասել է փեսացուներից մեկը: