Ադրբեջանական սանձարձակությունները, կամայականությունները, սադրանքներն ու ագրեսիան Հայաստանի ու Արցախի նկատմամբ աճի դինամիկա են դրսևորում


22:25 , 3 դեկտեմբեր, 2021

Ադրբեջանցիներն այսօր գերեվարել, բռնության ենթարկել, ապա սպանել են Արցախի խաղաղ բնակչին։
Ավելի վաղ այս մասին հաղորդագրություններ են տարածել Արցախի ՄԻՊ-ն ու ԱԱԾ-ն։
Սա հետևանքն էր նախորդ 2 ամսվա ընթացքում Մարտակերտի և Շուշիի ուղղությամբ ադրբեջանական խոշոր սադրանքների (2 խաղաղ բնակիչներ են սպանվել) նկատմամբ անտարբերության, ոչ պատշաճ հետևությունների և իրադրությունւց բխող քայլերի։
Ցավոք, ադրբեջանական սանձարձակությունները, կամայականությունները, սադրանքներն ու ագրեսիան Հայաստանի ու Արցախի նկատմամբ աճի դինամիկա են դրսևորում, իսկ համարժեք քայլեր բառի լայն իմաստով, չեն ձեռնարկվում։