Եվս 12 մարմին են դուրս բերել «Լիստվյաժնայա» հանքահորից


17:11 , 3 դեկտեմբեր, 2021
Armeniasputnik.am-ը գրում է․
Կեմերովոյի մարզի «Լիստվյաժնայա» հանքահորում պայթյունի հետևանքով մահացածների ևս 12 մարմին է դուրս բերվել: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությանը։
Կուզբասի նահանգապետ Սերգեյ Ցիվիլևն էլ Telegram–ում գրել է, որ 11–ը հանքափորներ են, մեկը` փրկարար:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ի առավոտյան «Լիստվյաժնայա» հանքավայրում փլուզում է տեղի ունեցել. հանքում 285 մարդ է եղել։ Մեծ մասին հաջողվել է դուրս բերել, մնացածներին օգնության են հասել փրկարարները, սակայն որոշ ժամանակ անց նրանց հետ են կանչել պայթյունի սպառնալիքի պատճառով: