Ֆրանսիայում նինջայի կոստյումով տղամարդը թրով հարձակվել է ոստիկանների վրա. կան տուժածներ


23:48 , 2 դեկտեմբեր, 2021
Ֆրանսիայի Շերբուրգ ան Կոտենտեն քաղաքում նինջայի հագուստով տղամարդը կատանայով վիրավորել է երկու կին ոստիկանի։ Տեսուչները փորձել են նրան բերման ենթարկել մեքենայի առևանգման համար։ Այս մասին հայտնում է France Bleu ռադիոկայանը՝ ոստիկանությանը հղումով։

Առևանգողը դուրս է եկել գողացված մեքենայից և ճապոնական թրով մի քանի անգամ հարվածել ոստիկաններին։ Նրա վրա կրակել է երրորդ ոստիկանը։

Հարձակվողը ծանր վիրավորվել է և հոսպիտալացվել։ Հիվանդանոց են տեղափոխվել նաև վիրավոր ոստիկանները։