Լապորտան մանրամասներ է ներկայացրել Դեմբելեի պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցություններից


21:29 , 2 դեկտեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է․

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան պատմել է՝ ինչպես է ընթանում թիմի կիսապաշտպան Ուսման Դեմբելեի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները․

«Մեր կողմից այդ գործընթացն ավելի դանդաղ է ընթանում, քան կցանկանայինք։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, պահպանում ենք մարտական տրամադրվածությունը։ Դա շատ կարևոր է, նա կարող է առանցային ֆուտբոլիստ դառնալ, եթե մենք կարողանանք երկարաձգել պայմանագիրը»,- Լապորտայի խոսքերն է փոխանցում Cope-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կիսապաշտպան Ուսման Դեմբելեն կարող է հեռանալ «Բարսելոայից» պայմանագրի ավարտից հետո։ «Նյուքասլն» այս պահին ֆավորիտ է ֆրանսիացի ֆուտբոլիստի համար պայքարում։ Ակումբը նրան տարեկան 15 մլն եվրո աշխատավարձ է առաջարկում։