Ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալն 9 ամսում նվազել է 3.4 տոկոսով


21:12 , 2 դեկտեմբեր, 2021

Arenpress.am-ը գրում է.

Հայաստանյան բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալները  հունվար-սեպտեմբերին նվազել է 3.4 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ 2021-ի թվականի պետական բյուջեի 9 ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքի քննարկմանը:

«2021-ի հունվար-սեպտեմբերին արձանագրվել է ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալների նվազում 3.4 տոկոսով, սակայն վարկերի աճի տեմպի դանդաղում նկատվել է՝ սկսած 2020 թվականի սեպտեմբերից: Նվազմանը 3.5 տոկոսային կետով նպաստել են սպառողական վարկերը, այլ դասակարգված սպառողական բնույթի վարկերը՝ 3.5 տոկոսային կետով, ինչպես նաև առևտրային և արդյունաբերությանը տրամադրված վարկերը՝ համապատասխանաբար 1.6 տոկոսային կետերով»,-ասաց Խաչատրյանը: