Այսօր Թուրքիային և Ադրբեջանին ամեն դեպքում զսպում են թե՛ Իրանը, թե՛ ՌԴ-ն՝ իհարկե իրենց շահերից ելնելով


21:57 , 1 դեկտեմբեր, 2021

Այս խելագար աշխարհում եկեք դիտարկենք մի սցենար, որի հավանակնությունը ոչ թե զրո է, այլ շատ մեծ։
Ենթադրենք Ուկրաինայի պատրվակով ՆԱՏՕ-ն պատերազմի մեջ է մտնում ՌԴ-ի հետ, և ՌԴ-ն ամբողջությամբ կենտրոնանում այդ պատերազմի վրա։
Իրանի շուրջ բոլոր աճեցրած ահաբեկիչներն էլ Իրանի հետ են մտնում պատերազմի մեջ, և Իրանն էլ սկսում է կենտրոնանալ իր պատերազմի վրա։ Մենք ի՞նչ ենք անելու։ Չէ՞ որ այսօր Թուրքիային և Ադրբեջանին ամեն դեպքում զսպում են թե՛ Իրանը, թե՛ ՌԴ-ն՝ իհարկե իրենց շահերից ելնելով։ Մենք ի՞նչ ենք անում, մենք պատրաստվու՞մ ենք գոնե դիմագրավելուն, թե՞ ՏԻՄ ընտրություններն ավելի կարևոր են․․․
Խնդրում եմ օտարամոլներն ու օտարամետները չինքնահաստատվեն քոմենթներում , բոլորիդ լավ էլ գիտենք, լավ էլ ճանաչում ենք, զուր տեղը չբոբիկանաք այստեղ։