Իրանական Tasnim գործակալությունը հերքել է թալիբների կողմից իրանական սահմանային անցակետերի գրավման մասին լուրերը


20:53 , 1 դեկտեմբեր, 2021

Tert.am-ը գրում է.

Իրանական Tasnim գործակալությունը, վկայակոչելով իրազեկ աղբյուրը, չորեքշաբթի հերքել է տեղեկությունն այն մասին, որ թալիբները մի քանի իրանական անցակետեր են գրավել իրանա-աֆղանական սահմանին բախումների արդյունքում։

Հաղորդվում է, որ իրանական ուժերն այս պահին լիովին վերահսկում են սահմանը։ Գործակալությունը նշում է, որ թալիբների և Իրանի զինված ուժերի միջև փոխհրաձգության պատճառը սահմանային գծի մասին աֆղանական կողմի թյուրիմացությունն է եղել։

Նշվում է, որ մի քանի տարի առաջ Իրանի տարածքում՝ Աֆղանստանի սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, մաքսանենգների դեմ պայքարելու համար պատ է կառուցվել։ Իրանցի ֆերմերները չորեքշաբթի դուրս են եկել պատից այն կողմ՝ մնալով իսլամական հանրապետության տարածքում։

Միաժամանակ թալիբները դա սխալմամբ համարել են պետական սահմանի խախտում և կրակ բացել։ Դրանից հետո փոխհրաձգություն է սկսվել իրանցի սահմանապահների հետ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: