«Սահմանադրության համաձայն՝ վերընտրվելու իրավունք ունեմ, կանեմ դա, թե ոչ, դեռ ինքս չեմ որոշել». Պուտին


00:56 , 1 դեկտեմբեր, 2021

Tert.am-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ դեռ չի որոշել, թե արդյոք առաջադրվելու է 2024 թվականին նախագահական ընտրություններին, սակայն ասել է, որ նման իրավունքի առկայությունն ինքնին կայունացնում է իրավիճակը երկրում, հայտնում է interfax.ru-ն։

«Սահմանադրության համաձայն՝ ես իրավունք ունեմ ընտրվելու նոր ժամկետով, կանեմ դա, թե ոչ, դեռ ինքս չեմ որոշել»,- ասել է նա ՎՏԲ Կապիտալ ներդրումային համաժողովում՝  պատասխանելով համապատասխան հարցին:

«Բայց հենց այդ իրավունքի առկայությունն արդեն իսկ կայունացնում է ներքաղաքական իրավիճակը»,- հավելել է Պուտինը։