Կիրակի օրը ուղիղ 40 րոպե սպասել եմ 33 համարին. «Իմ քայլի» ավագանու անդամ


21:36 , 30 նոյեմբեր, 2021

Hraparak.am-ը գրում է.

Երեւանի ավագանու այսօրվա նիստի ելույթների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ Լեւոն Զաքարյանն անդրադարձավ քաղաքային տրանսպորտի խնդրին:

Նա նշեց, որ ներկա շրջանում քաղաքացիներից ստացվող բողոքներն ինքն էլ է կիսում. «Կիրակի օրը ուղիղ 40 րոպե սպասել եմ 33 համարին: Տրանսպորտի վարչության պետի հետ խոսեցի, խցանումներն ու այլ պատճառաբանություններ բերեց»։


Նա նաեւ նկատեց՝ երեկոյան ժամերին էլ է նույն խնդիրը, խախտված պարբերականությամբ երթեւեկելուն գումարվում է նաեւ այն, որ ոչ բոլորն են սպասարկում գոնե մինչեւ ժամը 22:00-ն։