Պոլսի հայոց պատրիարքության Կրոնական ժողովի ատենապետ է ընտրվել Զավեն քահանա Պչաքճյանը


19:49 , 30 նոյեմբեր, 2021

Կ. Պոլսի հայոց պատրիարքության Կրոնական ժողովի ատենապետ Թաթուլ ծայրագույն վարդապետ Անուշանի մահվանից հետո, ատենապետ է ընտրվել քահանա Զավեն Պճաքչյանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Կ․ Պոլսի հայոց պատրիարքարանը։

Հաղորդագրությունում նշվել է, որ Կրոնական ժողովի նիստը, որի ընթացքում կատարվել է ընտրությունը, կայացել է սույն թվականի նոյեմբերի 29-ին։