Եթե քո համար տրանսգենդերը մարդ է, որը «գտնվում է քո անձնական պահպանության ներքո», ապա քանի՞ գերեվարված հայ զինվոր է քո հովանավորության տակ


10:36 , 29 նոյեմբեր, 2021
Հարց ունեմ գերագոյն գլխաւոր դաւաճանին ու նմանողաց.
Եթէ քո համար տրանսգենդերը մարդ է որն "գտնւում է քո անձնական պահպանութեան ներքոյ". որին 20 միլիոնով ֆիլմի արժանի ես գտել...
Ապա, քանի՞ հայ գերեալ զինուոր ու Բաքւում տանջամահ արուող, ամէն օր խաչը հանուող, խաչից վար բերուող հայ զինուոր քո "անձնական հովանաւորութեան տակ է"։
Հայրենիքի քանի՞ միլիմետրի պաշտպանութիւնը քո "անձնական պաշտպանութեան տակ է"։
Քանի՞ նահատակ Եռաբլուրի սուրբ ննջեցեալ քո "անձնական հովանաւորութեան տակ" էին,... որոնց խաչ ու զէնքի կեանքն ու նահատակութիւնները քո եւ քո նմանների զեղխավարի անհայրենիքների համար շատ-շատ կարող են համարուել "պլյուս-մինուս" յիսուն...։ (+-50)
Քանի՞ հայ նահատակ զինուորի հերոսութիւն եւ նահատակութեան վարք, արժանի գտար ֆիլմի համար... գոնէ մի հատ գտա՞ր...:
Հիմա իմ հերթն է քեզ հարց տալու...
Քո համար Հայ զինուորը մա՞րդ է..։
Եռաբլուրը մի պղծի...: