Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում ականի պայթյունից 2 ադրբեջանցի զինծառայող է տուժել


11:28 , 29 նոյեմբեր, 2021

Ադրբեջանի ներքին զորքերի երկու զինծառայող Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում ականի պայթյունի հետևանքով վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտարարել է ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էհսան Զախիդովը։

Նա նշել է, որ այս դեպքը տեղի է ունեցել Շուքուրբեյլի գյուղում։

Վարանդայի շրջանում տեղակայված ներքին զորքերի N զորամասի երկու զինծառայող ծառայության ժամանակ տուժել են հակահետևակային ականի պայթյունից։ Նրանք հոսպիտալացվել են։