Հայտնի է դարձել Ալեքսանդր Գրադսկու մահվան պատճառը


10:08 , 29 նոյեմբեր, 2021

Hraparak.am-ը գրում է.

Երգիչ եւ կոմպոզիտոր Ալեքսանդր Գրադսկին մահացել է ուղեղի կաթվածից, հաղորդում է РЕН ТВ-ն: Նոյեմբերի 26-ին արտիստը շտապ հոսպիտալացվել էր Մոսկվայում։ Հաղորդվում էր, որ նա տանը վատ է զգացել, բժիշկները ինսուլտ են կասկածել։

Մեր տեղեկություններով՝ 72-ամյա ժողովրդական արտիստը եղել է նեյրոնիմացիայի բաժանմունքում։ Նրա մոտ գլխուղեղի կաթված է եղել (իշեմիկ ինսուլտ), - ասված է հաղորդագրության մեջ: