Ինչ կենսագրություն ունի «օրենքով գող», այսօր բերման ենթարկված «Զապը»


22:55 , 27 նոյեմբեր, 2021

Mediahub.am-ը գրում է.

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ոստիկանությունը բերման է ենթարկել մեկ տասնյակից ավելի օրենքով գողերի ու քրեական հեղինակությունների, որոնց թվում է «օրենքով գող» «Զապը»։

Նա՝ Անդրանիկ Փայլակի Սողոյան (մականունը՝ «Զապ»), հայ «օրենքով գող» է։ Ծնվել է Գյումրիում՝ 1968 թ․ հուլիսի 23-ին։ 2007 թ․ պատվիրել է մի հայ գործարարի սպանությունը, սակայն վարձու մարդասպանը երկու անգամ սխալվել և այլ անձի նկատմամբ է մահափորձ իրականացրել։

«Զապը» Չեխիայում հեռակա կարգով 22 տարվա ազատազրկման է դատապարտվել, իսկ 2014 թվականի հոկտեմբերին նրա նկատմամբ հայտարարվել է եվրոպական հետախուզում։ 2014-ի հոկտեմբերի 28-ին Սողոյանը ձերբակալվել է Երևանում, և նրա նկատմամբ կիրառվել է ժամանակավոր կալանք։

2015 թ․ հունվարի 28-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը մերժել է կալանքը երկու ամսով երկարացնելու՝ արդարադատության նախարարության միջնորդությունը, և Սողոյանը ազատ է արձակվել։