ՄԻԵԴ-ը գերեվարված 4 զինծառայողի վերաբերյալ միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշում է կայացրել


16:57 , 27 նոյեմբեր, 2021

Armenpress.am-ը գրում է․

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի կողմից գերեվարված 4 զինծառայողի վերաբերյալ միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշում է կայացրել:  «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց իրավապաշպան Արտակ Զեյնալյանը:

Ադրբեջանի կողմից նոյեմբերի 16-ին սանձազերծված մարտական գործողությունների արդյունքում գերեվարված և անհետ կորած համարվող անձանց հարցով իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանը և Սիրանուշ Սահակյանը դիմում էին ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Իրավապաշտպանները առաջնային խնդիր են համարում անձանց ֆիզիկական անձեռնմխելիությունը և կյանքը պաշտպանության տակ վերցնելու հարցն է: