Տաթև-Աղվանի-Կապան այլընտրանքային ճանապարհահատվածը դժվարանցանելի է բեռնատարների համար․ ԱԻՆ


13:29 , 27 նոյեմբեր, 2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Ախուրյան, Լանջիկ  գյուղերում  մառախուղ է։

Սյունիքի մարզի Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհահատվածը (Վերին Խոտանան գյուղի հատվածը) դժվարանցանելի է բեռնատարների  համար։

 Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։