Ադելը բացահայտել է 45 կիլոգրամով նիհարելու գաղտնիքը


00:15 , 27 նոյեմբեր, 2021

Lurer.com-ը գրում է․

Բրիտանացի երգչուհի Ադելը Vogue-ին տված հարցազրույցում բացահայտել է 45 կիլոգրամ նիհարելու գաղտնիքը: Նա տեսանյութը հրապարակել է Instagram-ի իր էջում։

«Մարզվելով՝ ես ինձ ուղղակի ավելի լավ էի զգում։ Խոսքը երբեք նիհարելու մասին չի եղել, միայն այն մասին, թե ինչպես դառնալ ավելի ուժեղ և ամեն օր հնարավորինս շատ ժամանակ տրամադրել ինքդ քեզ` առանց հեռախոսի»,- ասել է երգչուհին։

Ադելը նաև ցուցադրել է այն մթերքները, որոնք օգնել են իրեն նիհարել։ Մասնավորապես, նա ուտում է ցուկկինի, խոտաբույսեր, դդում, բուլղարական պղպեղ, վարունգ, ավոկադո և նեկտարին։ «Ես հետևում եմ, թե ինչ եմ դնում իմ մարմնի մեջ», - ասել է նա:

Բացի այդ, արտիստին լրջորեն հետաքրքրվում  է սիրտֆուդ դիետայով։ Այն հիմնված է մթերքների վրա, որոնք ակտիվացնում են սիրտուինների արտադրությունը՝ սպիտակուցներ, որոնք արագացնում են նյութափոխանակությունը, բարձրացնում մկանային տոնուսը և ճնշում քաղցը