Ռուսաստանի՝ Ուկրաինա «ներխուժման» նախապատրաստական աշխատանքները հասել են մինչև Կամչատկա. Bloomberg


19:55 , 26 նոյեմբեր, 2021

Ուկրաինա «ներխուժելու» Ռուսաստանի նախապատրաստումը ներգրավել է անգամ Կամչատկան, ուր վերատեղակայվել են ուժերը «գլոբալ պատերազմի» դեպքում:

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին գրում է Bloomberg գործակալութունը՝ հղում անելով վերլուծաբաններին:

Մեկնաբանելով «ներխուժման» մասին հրապարակումները ԶԼՄ-ներում՝ ՌԴ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ամերիկյան լրատվամիջոցներն օգտագործվում են Ռուսաստանի դեմ տեղեկատվական նպատակաուղղված արշավ իրականացնելու համար:

Գործակալությունը պնդում է, որ երկրում զորքերի վերատեղակայում է տեղի ունեցել՝ ընդհուպ մինչև Կամչատկա, որպեսզի պատրաստ լինեն, եթե «հակամարտությունը վերածվի առավել գլոբալ պատերազմի»: