Լոկոմոտիվի դարպասապահը գերազանցեց Իգոր Ակինֆեևի եվրոգավաթային ռեկորդը


14:15 , 26 նոյեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է․

Կոնֆերենցիաների Լիգայի խաղարկության 5-րդ տուրում Մոսկվայի «Լոկոմոտիվը» սեփական հարկի տակ 0-3 հաշվով զիջեց Հռոմի «Լացիոյին»։

«Երկաթուղայինների» կազմում մեկնարկային րոպեներից դաշտ դուրս եկավ 17-ամյա դարպասապահ Դանիլ Խուդյակովը՝ այդկերպ գերազանցելով ԲԿՄԱ-ի դարպասապահ Իգոր Ակինֆեևի սահմանած ռեկորդը։

17 տարեկան 10 ամսական Դանիլը դարձավ ռուս ամենաերիտասարդ դարպասապահը, որը եվրոգավաթային մրցաշարում խմբային փուլի հանդիպման է մասնակցել։

Ակինֆեևն իր առաջին հանդիպումը եվրոգավաթների խմբային փուլում անցկացրել էր 18 տարեկան հինգ ամսական հասակում։