Էմերին՝ ՄՅՈՒ-ի գլխավոր մարզչի թեկնածուների թվում


17:33 , 24 նոյեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է․

ՄՅՈՒ-ն Օլե-Գունար Սուլշերի հեռանալուց հետո շարունակում է նոր մարզչի փնտրտուքները։

Գլխավոր մարզչի թեկնածուներից մեկը «Վիլյառեալի» մարզիչ Ունաի Էմերին է։ Այս մասին հաղորդում է Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկը։ Նշվում է, որ մանկունիանցիները կապ չեն հաստատել «Արսենալի» նախկին մարզչի հետ։

Թեկնածուների թվում են Խուլեն Լոպետեգին («Սևիլյա»), Մաուրիսիո Պոչետինոն (ՊՍԺ) և Բրենդան Ռոջերսը: «Լեսթերի» մարզչի պայմանագրում հրաժարագին է նշված ՉԼ-ում հանդես եկող ակումբների համար։