Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ Իրանը Մերձավոր Արևելքի տարածաշրջանի գլխավոր սպառնալիքներից է


21:36 , 20 նոյեմբեր, 2021

Aysor.am-ը գրում է․

ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Իրանը Մերձավոր Արևելքի տարածաշրջանի գլխավոր սպառնալիքներից մեկն է։

«Ցանկանում եմ առանձնացնել 4 ամենակարևոր սպառնալիքները, որոնց բախվում ենք ․ համավարակ, կլիմայի փոփոխություն, ահաբեկչություն և Իրանը»,- հայտարարել է Պենտագոնի ղեկավարը։

Անդրադառնալով, մասնավորապես Թեհրանի հետ միջուկային գործարքին, Օսթինն ասել է, որ Վաշինգտոնը հակված է խնդիրը դիվանագիտորեն լուծել, բայց սեփական անվտանգությունն ապահովելու համար պատրաստ է կիրառել նաև այլ միջոցներ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ