Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. 61-ամյա վարորդը Opel-ով վերգետնյա անցման մոտ վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով անցնող հետիոտնին. վերջինս տեղում մահացել է. shamshyan.com


11:24 , 20 նոյեմբեր, 2021

Shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 61-ամյա Սերյոժա Աբրահամյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Խանջյան փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնի։

Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, զանգահարել է 1-03 շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը, որից հետո վարորդն ահազանգել է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։

Մահացածը Երևանի բնակիչ՝ 60-ամյա Ալեքսանդր Իվանովն էր։