Իջևանում ռազմաբժշկին դատում են, որ չունևոր քաղաքացիական անձանց է անվճար վիրահատել


18:34 , 19 նոյեմբեր, 2021

«Առավոտը» գրում է, որ Իջևանում ռազմաբժշկին դատում են, որ չունևոր քաղաքացիական անձանց է անվճար վիրահատել։
Ընդ որում քրեական գործը հարուցելուց հետո մարդը «պետությանը պատճառած վնասը» վերականգնել է (այսինքն չունևորների վիրահատության գումարն իր գրպանից վճարել է բյուջե)։ Գործը կարճել են։
Բայց չէ, դատախազությունը ստիպել է, որ գործը վերաբացվի ու հիմա շարունակում են դատել։
Այ այսպիսի «պայքար կոռուպցիայի դեմ», հայե՛ր ջան։