Երեկ ուշ երեկոյան ադրբեջանական ԶՈՒ-ն անկանոն կրակ է բացել Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանի որոշ ուղղություններով. ՊՆ


10:52 , 18 նոյեմբեր, 2021
Նոյեմբերի 17-ի ուշ երեկոյան ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները անկանոն կրակ են բացել Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանի որոշ ուղղություններով։ Պատասխան գործողություններով թշնամու կրակը լռեցվել է։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Նոյեմբերի 18-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։