Իրավիճակը սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ, ընթանում են տեղային մարտեր․ ՀՀ ՊՆ


15:23 , 16 նոյեմբեր, 2021

Ժամը 14։30-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Ընթանում են տեղային մարտեր, որոնց ընթացքում հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմից իրականացվում են համարժեք գործողություններ։ Իրադրությունը վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից։