Հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը շարունակում է լարված մնալ, հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, ունի զինտեխնիկայի կորուստ․ ՊՆ


14:38 , 16 նոյեմբեր, 2021

14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ շարունակում է լարված մնալ։ Ինչպես արդեն հաղորդվել էր, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի էին դիմել՝ հարձակում գործելով տվյալ ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ինտենսիվ փոխհրաձգության արդյունքում հակառակորդն ունի զրահատեխնիկայի կորուստ։