Արմավիրում բախվել են MAN բեռնատարն ու ՎԱԶ 2106-ը, բժիշկները պայքարում են 18-ամյա վիրավորի կյանքի համար. shamshyan.com


22:42 , 15 նոյեմբեր, 2021

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Արազափ-Վարդանաշեն ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ՝ 32-ամյա Զավեն Նազարեթյանի վարած MAN մակնիշի բեռնատարն ու 18-ամյա Համլետ Սլոյանի վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով ՎԱԶ 2106-ի վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմավիր բժշկական կենտրոն։ Նրան ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները և իրենց ավտոմեքենայով էլ տեղափոխել են «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։