Ադրբեջանական ԶԼՄ-ները պնդում են. հայկական ԶՈՒ-ն որոշ դիրքերից հեռացել է` դրանք թեղնելով ադրբեջանցիներին (Video)


11:45 , 15 նոյեմբեր, 2021

Pastinfo.am-ը գրում է.

Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր տեսանյութեր են դրել շրջանառության մեջ` նշելով, թե հայկական կողմը թողել է տեսանյութում պատկերված դիրքերն ու հեռացել` դրանք հանձնելով ադրբեջանցիներին:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` նոյեմբերի 14-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ։ Սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն։

«Փաստինֆո»-ն փորձում է տեսանյութի վերաբերյալ ստանալ ՀՀ ՊՆ-ի պաշտոնական մեկնաբանությունը: