2021 թվականի նոյեմբերի 11-ից, ՀՀ քաղաքացիները Գորիսից-Կապան միջպետական ճանապարհով ուղևորվելու համար պետք է ունենան Ադրբեջանի Հանրապետության մուտքի արտոնագիր (VISA)


22:51 , 12 նոյեմբեր, 2021

Nə oldu ermənilər (Ինչ եղավ հայերի հետ)
2021 թվականի հունիսին, Ադրբեջանի երկրորդ նախագահ Աբուլֆազ Էլչիբեյին արտաքնապես շատ նման, սակայն «Նիկոլ» անվանում հանրությանը ներկայացող, Հայաստանի վարչապետի պաշտոնին ապօրինաբար տիրացած գործչի` ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում գտնվող շտաբի դիմացից Facebook-ի իմ էջից ուղիղ եթերով զգուշացնում էի բոլոր վայոցձորցիներին և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որ նրան ընտրելու դեպքում վտանգներ կան, որ Հայաստանի տարածքով ճամփորդելու համար մեզանից կպահանջվի Ադրբեջանի մուտքի արտոնագիր (VISA), որի համար անհրաժեշտություն կլինի նրա նախընտրական շտաբերը վերածել Ադրբեջանի Հանրապետության հյուպատոսությունների, որպեսզի տեխնիկապես այդ գործընթացը դյուրին լինի։ Այդ պահին, հավանաբար, շատերի համար, դա պարզապես հեգնանք և ծաղրանք հիշեցնող մեկնաբանություն է թվացել։ Իրականությունն այն է, որ 2021 թվականի նոյեմբերի 11-ից, ՀՀ քաղաքացիները Գորիսից-Կապան միջպետական ճանապարհով ուղևորվելու համար պետք է ունենան Ադրբեջանի Հանրապետության մուտքի արտոնագիր (VISA), ինչը որ չունեն, հետևաբար, քանի դեռ Վայքում Ադրբեջանի հյուպատոսություն չի բացվել, իսկ հյուպատոսն էլ չի մերժել նրանց դիմում-հայտերը, նրանք այդ ճանապարհով այլևս անցնել չեն կարող։ Սա դեռ այսօրվա դրությամբ։