«Առանց Արցախ, չկա Հայաստան» գրությամբ պաստառ՝ մարզադաշտում


21:18 , 11 նոյեմբեր, 2021

Hraparak.am-ը գրում է.

Հայաստանի ազգային հավաքականն ԱԱ-2022-ի ընտրական փուլի նախավերջին հանդիպումը անցկացնում է սեփական հարկի տակ՝ ընդունելով Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն։

Խաղը մեկնարկել է ժամը 21։ 00-ին։

Մարզադաշտում ցուցադրված է մի պաստառ, որի վրա գրված է. 

«Առանց Արցախ, չկա Հայաստան»:

Հիշեցնենք, որ Հայաստանը խաղադաշտ է դուրս եկել հետևյալ կազմով՝

Դավիթ Յուրչենկո, Հովհաննես Համբարձումյան, Դավիթ Տերտերյան, Անդրե Չալըշըր, Կամո Հովհաննիսյան, Սոլոմոն Իմե Ուդո, Հենրիխ Մխիթարյան, Տիգրան Բարսեղյան, Լուկաս Սելարայան, Էրիկ Վարդանյան, Նորբերտո Բրիասկո։