Սյունիքը պոկեցին Հայաստանից ու վերջ ,հիմա իրապես վերջ...


12:03 , 11 նոյեմբեր, 2021
Սյունիք 
Սյունիքը պոկեցին Հայաստանից ու վերջ ,հիմա իրապես վերջ...
Նոյեմբերի 11-ի ժամը 00։00-ից սկսած Սյունիքի Որոտան, Բարձրավան, Շուռնուխ և Առաջաձոր գյուղերը, զրկված լինելով այլընտրանքային երթևեկելի ճանապարհներից, փաստացի հայտնվելու են շրջափակման մեջ, իսկ նրանց բնակիչները՝ պատանդի կարգավիճակում։
Եվ սա այն պարագայում, երբ չի իրականացվել սահմանազատում և սահմանագծում, չկա պետական սահմանի մասին հայ-ադրբեջանական որևէ համաձայնագիր, որևէ փաստաթուղթ, որևէ հիմք։
Հանցավոր լռության ու անտարբերության արդյունքում հանձնում են իմ ու քո հայրենիքը ,հանձնում են ինձ ու քեզ,հանձնում են իմ ու քո հողը, տունն ու այգին....