Մի ստվար զանգվածի լռության ու անտարբերության ներքո թուրքին են հանձնում մեր հայրենիքը, մեր ճանապարհները, մեր բնակիչներին


00:36 , 11 նոյեմբեր, 2021

Նոյեմբերի 11-ի ուղիղ կեսգիշերից՝ 00։00-ից սկսած, Ադրբեջանը Գորիս-Կապան ճանապարհի հատվածում մաքսակետեր է տեղադրելու և հայկական պետհամարանիշներով մարդատար և բեռնատար ավտոմեքենաները ստուգելուց, մաքսատուրք գանձելուց զատ շատ հանգիստ կարող է ընդհանրապես արգելել նրանց երթևեկությունը ճանապարհի այդ հատվածով։
Նոյեմբերի 11-ի ժամը 00։00-ից սկսած Սյունիքի Որոտան, Բարձրավան, Շուռնուխ և Առաջաձոր գյուղերը, զրկված լինելով այլընտրանքային երթևեկելի ճանապարհներից, փաստացի հայտնվելու են շրջափակման մեջ, իսկ նրանց բնակիչները՝ պատանդի կարգավիճակում։
Եվ սա այն պարագայում, երբ չի իրականացվել սահմանազատում և սահմանագծում, չկա պետական սահմանի մասին հայ-ադրբեջանական որևէ համաձայնագիր, որևէ փաստաթուղթ, որևէ հիմք։
Այ էսպես, մի ստվար զանգվածի լռության ու անտարբերության ներքո թուրքին են հանձնում մեր հայրենիքը, մեր ճանապարհները, մեր բնակիչներին․․․
May be an image of map