Պաշտոնական․ Նոան նոր գլխավոր մարզիչ ունի


23:21 , 10 նոյեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է.

«Նոա»-ի գլխավոր մարզիչ է նշանակվել ռուս մասնագետ Վիկտոր Բուլատովը, որի հետ կնքվել է պայմանագիր մինչև մրցաշրջանի ավարտը` երկարաձգելու հնարավորությամբ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը։

Անվանի ֆուտբոլիստը և Մոսկվայի «Սպարտակ»-ի կազմում Ռուսաստանի եռակի չեմպիոնը ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո 2008 թվականից անցել է մարզչական աշխատանքի:

Եղել է Տուլայի «Արսենալ»-ի, Մոսկվայի «Տորպեդո»-ի և «Սպարտակ-2»-ի գլխավոր մարզիչը, նրա մարզած վերջին ակումբը ՊՖԼ-ի «Խիմիկ»-ն է:

Հիշեցնենք՝ այս տարվա հունիսի վերջին «Նոայի» գլխավոր մարզիչ էր նշանակվել Արամ Հակոբյանը։